Գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մաթեուսը հիացած է «Բավարիայի» խաղով, գրում է Sky Sports-ը:
««Բավարիան այս պահին Եվրոպայի լավագույն թիմն է: Եվ խոսքը միայն արդյունքների մասին չէ:
Երևում է, որ թիմն իսկապես հաճույք է ստանում խաղից: Թիմի ներսում հստակ կառուցվածք կա: Եվրոպական առաջատար այլ թիմերում նման կառուցվածք դեռ չկա:
«Բավարիան» լավ ֆուտբոլիստներ շատ ունի, բայց յուրաքանչյուրը գիտի իր դերը: Այդ ամենում մեծ է Վենսան Կոմպանիի արժանիքը»,- ասել է «Ոսկե գնդակի» մրցանակակիրը:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


