Logo

Մաթիաս Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչ

20:40 / 16.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Արգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: 

Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր:

Ալմեյդան մարզական կարիերայի ընթացքում` 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»:

Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի վերջնամասում «Սևիլիայի» ղեկին էր վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ