Իտալական «Ռոմայի» գերմանացի պաշտպան Մաթս Հյումելսը սոցցանցերում տեսաուղերձով հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո կավարտի մարզական կարիերան:
Հյումելսը նախկինում երկար տարիներ խաղացել է Գերմանիայում` պաշտպանելով Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» գույները:
Նա 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, չորս անգամ` Գերմանիայի գավաթակիր, 6 անգամ` սուպերգավաթակիր, 2014 թվականին էլ Գերմանիայի ազգային հավաքականի հետ նվաճել է աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսը:


