Թուրքական «Գալաթասարայը» կգնի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
30-ամյա ֆուտբոլիստը «Գալաթասարայում» վարձավճարով խաղացել է 2022/23 մրցաշրջանում և 26 խաղում դարձել է 23 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերը համաձայնության են հասել մշտական հիմունքներով տրանսֆերի շուրջ: Թուրքական ակումբը կվճարի 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Իկարդին Միլանի «Ինտերից» էր 2019 թվականին տեղափոխվել ՊՍԺ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 19 միլիոն եվրո:


