Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ:
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը 1/16 եզրափակիչում 7-5, 6-4 հաշվով հաղթեց ավստրալացի Ջորդան Թոմսոնին (37-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 27 րոպե:
Հաջորդ շրջանում Զվերևը կհանդիպի Արտուր Ֆիս (Ֆրանսիա) - Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ) զույգի հաղթողին: