Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (36-րդ ռակետ) ավարտել է մրցելույթը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի կանանց մենախաղում։
Ավանեսյանը երկրորդ փուլում 3-6, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե։
Ամերիկացի թենիսիստուհին երրորդ փուլում կմրցի Ալեքսանդրա Էալայի (Ֆիլիպիններ, 140-րդ ռակետ) դեմ։