Մայամիում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում անսպասելի պարտություն կրեց աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոն:
Բելառուս թենիսիստուհին երկու սեթում 4-6, 4-6 հաշվով պարտվեց ռումինացի Սորանա Կիրստյային (74-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 25 րոպե:
Ռումինուհին կիսաեզրափակիչում կմրցի ռուս Էկատերինա Ալեքսանդրովայի և չեխ Պետրա Կվիտովայի դիմակայության հաղթողի հետ:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեսիկա Պեգուլան (երրորդ ռակետ) և Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինան (7-րդ ռակետ):