Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում 1-6, 4-6 հաշվով պարտվել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին և դուրս է մնացել հետագա պայքարից:
Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե: Զվերևը 9 էյս է կատարել, ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել և հաղթել է 4 բրեյք-փոինթից 3-ը:
Քառորդ եզրափակիչում 26-ամյա թենիսիստը կմրցի Հունգարիան ներկայացնող Ֆաբիան Մարոժանի հետ:
Խաղային օրվա արդյունքում քառորդ եզրափակիչի ևս մեկ զույգ են կազմել աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։


