Logo

Մայամի. Շվյոնտեկի սենսացիոն պարտությունը

22:57 / 26.03.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկն ավարտեց մրցելույթը Մայամիի «Մասթերսում»։

Լեհ թենիսիստուհին մրցաշարի քառորդ եզրափակիչում 2-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Ալեքսանդրա Էալայից (Ֆիլիպիններ, 140-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 41 րոպե։

19-ամյա Էալան մրցաշարում պայքարից դուրս է թողել WTA-ի դասակարգկան աղյուսակում միայն իրենից բարձր դիրք ունեցող մրցակիցների։ Նա հաղթել է նաև Քեթի Վոլինեցին (73-րդ ռակետ), Ելենա Օստապենկոյին (25-րդ ռակետ), Մեդիսոն Քիզին (5-րդ ռակետ) և Պաուլա Բադոսային (11-րդ ռակետ)։

Ֆիլիպինցի թենիսիստուհին կիսաեզրափակիչում կմրցի Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, չորրորդ ռակետ) - Էմմա Ռադուկանու (Մեծ Բրիտանիա, 60-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ