Logo

Մայամիում ներկով փչացրել են Մեսիի պատկերով որմնանկարը

00:32 / 28.07.2023• Ֆուտբոլ
Մեսի-որմնանկար

Մայամիում ներկով փչացրել են աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսիի պատկերով որմնանկարը, հայտնում է Marca-ն: 

Չարագործության մեջ կասկածվում են «Օռլանդո Սիթիի» ֆանատները, որոնք վատ հարաբերություններ ունեն «Ինտեր Մայամիի» երկրպագուների հետ։

Մեսի-որմնանկար-1

Մեսի-որմնանկար-2

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիում» նորամուտը նշել էր «Կրուս Ազուլի» դեմ խաղում (2-1), փոխարինման էր մտել 54-րդ րոպեին և տուգանայինից խփել առաջին գոլը նոր թիմի կազմում։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Ատլանտայի» դեմ Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում (4-0):

Նախորդ մրցաշրջանը Մեսին անցկացրել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում և 40 խաղում դարձել էր 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ