Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում Gi ձևաչափի 62կգ քաշային կարգում Մայիս Ներսեսյանը 4-4 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Օմին Հավիվին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում 31-ամյա Մայիս Ներսեսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:



Ֆոտո՝ Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայություն


