Աստանայում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:
Մայիս Ներսեսյանը (64 կգ) մարտական սամբոյում հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Շեյխ Մանսուր Խաբիբուլաևին, որը դարձել է աշխարհի 6-ակի չեմպիոն:
Փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախահայ Դավիթ Հովսեփյանն էլ 58 կգ քաշային կարգի մրցապայքարում պարտվել է կիսաեզրափակիչում և բավարարվել բրոնզե մեդալով: