Logo

Մայիս Ներսիսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

19:41 / 10.05.2024Սամբո
null

Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսիսյանը (64 կգ) ոսկե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող սամբոյի Եվրոպայի առաջնությունում:

Մարտական սամբոյում հանդես եկող Ներսիսյանը եզրափակիչում 11-0 հաշվով վաղաժամ հաղթանակի հասավ բելառուս Եվգենի Միխնոյի նկատմամբ: Մինչև եզրափակիչ հասնելը հայ մարզիկը հաղթել է նաև ուկրաինացի և լիտվացի մրցակիցների:

Ի դեպ, Մայիս Ներսիսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է գրեփլինգում:

Հիշեցնենք, որ սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Ֆոտո՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ