Logo

«Մայնցի» ստադիոնի մոտ ավիառումբ է հայտնաբերվել

10:40 / 26.04.2024Ֆուտբոլ
null

Գերմանական «Մայնցի» տնային ստադիոնի մոտ ավիառումբ է հայտնաբերվել, հայտնում է Sport1-ը:

«Մևա Արենայի» շրջակայքում «թաքված» 500 կգ կշռող ռումբը մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մասնագետներն այն վնասազերծելու են օրեր առաջ:

Այդ պատճառով ակումբը տեղափոխել է գլխավոր մարզիչ Բո Հենրիկսենի մամուլի ասուլիսը, իսկ գրասենյակն ու խանութն այդ օրը չեն աշխատի: Թաղամասի շուրջ 4600 բնակիչ նույնպես ժամանակավորապես կտարհանվեն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Մայնցն» ապրիլի 28-ին ընդունելու է «Քյոլնին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա