Logo

Մայք Դինն ավարտեց մրցավարի կարիերան

16:08 / 16.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիացի Մայք Դինն ավարտեց մրցավարի կարիերան, հաղորդում է Professional Game Match Officials Limited ընկերությունը, որը պատասխանատու է Անգլիայում մրցավարության համար:

«PGMOL-ը երախտապարտ է Մայք Դինին նրա հաջողությունների և մրցավարությունում ու առհասարակ ֆուտբոլում ահռելի ներդրման համար:

Շնորհակալ ենք Մայքին երկար տարիներ ընկերությանը հավատարիմ լինելու համար և հաջողություններ ենք մաղթում ապագայում»,- հայտնել է PGMOL-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մայք Դինքը 2000 թվականից է սպասարկում Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներ: 55-ամյա մրցավարը 553 խաղ սպասարկել է մրցավարի կարգավիճակում, իսկ 2022/23 մրցաշրջանում աշխատել է միայն VAR-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ