Logo

Մայք Գևորգյանը նոր ակումբ ունի

23:44 / 26.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Օրեր առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը պայմանագիր ստորագրելուց հետո:

Գևորգյանը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 28 խաղի, խփել 8 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստը նաև երկու խաղ էր անցկացրել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում երրորդ Բունդեսլիգայում:

«Ունտերհախինգը» 2024/25 մրցաշրջանում վերջին տեղն էր զբաղեցրել երրորդ Բունդեսլիգայում և նահանջել Ռեգիոնալ լիգա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ