Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի ու ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի միջև մենամարտը հետաձգվել է, հայտնում է Netflix-ը։
57-ամյա Թայսնոնի ինքնազգացողությունը վատացել է Մայամիից Լոս Անջելես թռիչքի ժամանակ։ Նա ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել։
Չնայած Թայսոնը սոցցանցերում հայտարարել է, որ իր առողջական վիճակը կայունացել է, բուժանձնակազմը նրան խորհուրդ է տվել մի քանի շաբաթ նվազագույնի հասցնել ֆիզիկական ակտիվությունը, ինչից հետո նոր վերադառնալ լիարժեք մարզումային ծրագրին.
«Մայքն ու Ջեքը եկան այն եզրահանգմանը, որ երկուսին էլ հավասար պայմաններ են պետք` մենամարտին լավագույն մարզավիճակում մոտենալու համար։ Մարզիկների առողջությունն ու բարեկեցությունը մեր առաջնահերթ խնդիրն է»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։
Նախապես որոշված էր, որ կողմերի մենամարտը կայանալու էր հուլիսի 20-ին Դալասում։ Մենամարտը հեռարձակվելու է բացառապես միայն Netflix-ով, որի անցկացման նոր օրը կհրապարակվի հունիսի 7-ին։
Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի: