Անտուան Ֆուկուան («The Equalizer», «King Arthur») հաստատել է, որ նա է նկարահանելու Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆիլմը, որը կրում է «Մայքլ» անվանումը, կթողարկի Lionsgate կինոստուդիան։ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի պրոդյուսեր Գրեհեմ Քինգը զբաղվում է ֆիլմի արտադրությամբ հանգուցյալ Ջեքսոնի ֆինանսական միջոցներով:
«Նրա երաժշտությունը և այս կերպարներն իմ աշխարհայացքի մի մասն են, և նրա իսկ երաժշտությամբ նրա մասին էկրանին պատմելու հնարավորությանը դիմակայելն անհնարին էր», - մեկնաբանել է Ֆուկուան:
Ըստ Lionsgate-ի՝ կենսագրականը «կանդրադառնա Ջեքսոնի կյանքի բոլոր ասպեկտներին»:
Հիշեցնենք, որ 2019 թվականին թողարկվել է «Հեռանալով Նևերլենդից» («Leaving Neverland») վավերագրական ֆիլմը՝ առաջացնելով հասարակական լայն արձագանք, ինչպես նաև երգչի հարազատների սուր քննադատությունը։


