Logo

Մայքլ Ջորդանը հսկայական ներդրում է անելու՝ ռասիզմի դեմ պայքարի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 06.06.2020ՍՊՈՐՏ
960x0 - Մայքլ Ջորդանը հսկայական ներդրում է անելու՝ ռասիզմի դեմ պայքարի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:24

-

-

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը շարունակում է իր հետևանքները թողել: Բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը պատրաստվում է հսկայական ներդրում կատարել ռասիզմի դեմ պայքարի համար, գրում է Daily Mirror-ը:

«Ես ու իմ «Ջորդան» բրենդը հիմնադրամ կստեղծենք ու առաջիկա 10 տարիների ընթացքում կներդնենք 100 միլիոն դոլար ռասիզմի դեմ պայքարի համար: Քանի դեռ մեր երկրում ռասիզմ կա, մենք պաշտպանելու և կատարելագործելու ենք սևամորթների կյանքը:

«Ջորդան» բրենդը մեկ մարդ չէ, այն մի ամբողջ ընտանիք է: Մենք հպարտ ընտանիք ենք, որը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, պայքարել խտրականության դեմ: Մեր նպատակն է ապահովել ռասսայական հավասարությունն ու սոցիալական արդարությունը», – նշել է Ջորդանը:

#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ