Logo

Մայքլ Ջորդանը վաճառեց NBA-ի ակումբը

10:04 / 04.08.2023Բասկետբոլ
Պաշտոնական
null

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը վաճառել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոտ Հորենս» ակումբի վերահսկիչ փաթեթը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի արժեքը կազմել է 3 միլիարդ դոլար։

Ամերիկյան ակումբը գնել է ներդրողների խումբ, որը գլխավորում են Գեյբ Պլոտկինը և Ռիկ Շնելը: Նրանք կլինեն Hornets Sports & Entertainment (HSE) ընկերության համանախագահները և ակումբի ղեկավար պաշտոնում 5 տարին մեկ կփոխարինեն իրար։ Առաջինը «Շառլոտը» կղեկավարի Ռիկ Շնելը։

Մայքլ Ջորդանը պահպանել է «Շառլոտի» բաժնետոմսերի փոքր մասն ու ներկայությունը ֆրանշիզայում։

Հիշեցնենք, որ NBA-ի 6-ակի չեմպիոն Մայքլ Ջորդանը «Շառլոտը» գնել էր 2010 թվականին՝ վճարելով 275 միլիոն դոլար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ