Logo

Մայրությունն ամբողջությամբ փոխել է Նաոմի Քեմփբելի կյանքը

09:30 / 04.09.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

55-ամյա սուպերմոդելը մեծացնում է դուստր և որդի, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով:

Նաոմի Քեմփբելը խոստովանել է, որ իր երեխաները փոխել են իրեն: Նա առանձնանում է համարձակ, կամային և երբեմն կոշտ բնավորությամբ: Չորս անգամ դատապարտվել է մարդկանց վրա զայրույթի նոպայի ժամանակ հարձակվելու համար: Սակայն գիտակցված մայրությունն ամբողջությամբ փոխել է բրիտանական դիվային:

Թոփ մոդելը մայր է դարձել 50 տարեկանից հետո։ Նրա դուստրը ծնվել է 2021 թվականին, իսկ որդին` 2023 թվականին։ Երկու երեխաներն էլ ծնվել են փոխնակ մոր միջոցով։

Նաոմին լուսանկարվել է Vogue Brazil ամսագրի շապիկի համար՝ նշելով ամսագրի 50-ամյակը: Քեմփբելը անկեղծորեն խոսել է մայրության իր փորձի մասին:

«Օ՜, Աստված իմ, այս սերը պարզապես... աննկարագրելի է։ Ես կարծում էի, որ գիտեմ, թե ինչ է սերը, բայց սա այլ մակարդակի վրա է։ Ամեն օր դուստրս ու որդիս զարմացնում են ինձ, սովորեցնում են ինձ նոր բաներ իմ մասին։ Ես չգիտեի, որ կարող եմ ավելի պաշտպանողական լինել ընտանիքիս նկատմամբ, քան նախկինում էի», - ասել է Նաոմին։

«Սև հովազը» պատմել է, որ իր երեխաները ազդել են իր բնավորության վրա, նա դարձել է ավելի մեղմ, ավելի հանդուրժող, ավելի բարի։ «Մայրությունը նաև ցույց է տվել ինձ, թե ինչ է իրական ուժը՝ այն ուժը, որը գալիս է երկու փոքրիկ արարածների խնամքից, որոնք լիովին կախված են քեզանից։ Նրանք փոխել են իմ աշխարհայացքը։ Ես գտել եմ մեղմ ուժ։ Իմ երեխաներն ինձ համար ամեն ինչ են։ Դա ստիպել է ինձ մտածել ապագայի մասին։ Հուսով եմ՝ նրանք կապրեն ավելի լավ աշխարհում», - թոփ մոդելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը ։

Աստղը բացատրել է, որ երբեք հայր չի փնտրել իր երեխաների համար և երջանիկ է, որ միայնակ մայր է։ «Իմ երեխաները 100%-ով առաջնահերթություն են։ Ես պետք է նրանց կողքին լինեմ դպրոցական առաջին օրը», - ասել է Քեմփբելը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ