Logo

Մայրը` ոգեշնչման աղբյուր

Հեղինակ
naira-art
00:00 / 07.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
222 5 - Մայրը` ոգեշնչման աղբյուր

 

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այդ օրը  բոլոր եկեղեցիներում  Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

1995 թվականից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում նաև որպես Մայրության և գեղեցկության օր։ Այս առթիվ ընտրել ենք հայ նկարիչների ստեղծած մի շարք կտավներ ու հայ պոետների  բանաստեղծություններ, որոնք նվիրված են մայրերին։ Ներկայացված բոլոր նկարները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

 

61577 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Եղիշե Թադևոսյան «Մայրություն»

 

Վահան Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

 

84579 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Դմիտրի Նալբանդյան «Նկարչի մոր դիմանկարը»

 

Ավետիք Իսահակյան

 

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և “Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…

85285 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր

Մարիամ Ասլամազյան «Հերոս մայրը» 

Սիլվա Կապուտիկյան

Վա՜ղ թառամեց սիրուդ գարունը, մա՛յր իմ,
Անփույթ մահը սերդ տարա՜վ, շու՛տ տարավ,
Ու միայն ե՜ս մնացի մտերիմ,
Որպես կորած սիրո մի հուշ, հին մի ցավ:

Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրորոցիս վրա թեքված՝ ծերացա՜վ.
Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ
Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած…

Դրսում կյանքն էր հմայքներով կարկաչում,
Սիրող զույգեր ու երազներ սիրավառ,
Դու ինձ գրկած օրո՜ր էիր մրմնջում՝
Մոռացած սե՜ր ու երազնե՛ր, ու աշխա՛րհ:

Ու մեծացա՝ գնով ջահել քո կյանքի,
Աշխարհ մտա՝ սիրտս անխոց ու պայծառ.
Ու հասկացա չարն ու բարին աշխարհքի՝
Մա՜յր, տխրու՜մ է սիրող սիրտս քեզ համար:

Ա՛խ, ի՛նչ տամ քեզ, ի՜նչ նվիրեմ քո սիրուն,
Ի՞նչ կա կյանքում հատուցումի արժանի,
Գիտեմ, ե՛ս եմ քո աշխարհը՝ աշխարհում,
Ինձ հե՜տ ես դու հյուսել հույսերդ հիմի:

Մա՜յր, ի՛նձ համար փառք չեմ տենչում կյանքի մեջ,
Բայց կուզեի՝ զոհողությանդ անհաս
Լինել արժա՜ն, լինել հերո՜ս, լինել մե՜ծ,
Որ քո կյանքը, կորած կյանքը չափսոսա՛ս…

 

37529 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Լևոն Կոջոյան «Մայրություն»

Հովհաննես Շիրազ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա,մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով`որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է,թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ,մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

 

38980 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Սուրեն Սաֆարյան «Մայրը»

 

Համո Սահյան

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:

84662 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Պետրոս Կոնտուրաջյան «Մայրը մանկան հետ»

 

Հովհաննես Շիրազ

Մայրս փոքրիկ, մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս`մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:

 

41216 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Գրիգոր Աղասյան «Մայրը»

 

Եղիշե Չարենց

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

 

87525 b - Մայրը` ոգեշնչման աղբյուր
Էդվարդ Իսաբեկյան «Մոր դիմանկար»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

22:58 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բետիսը» «Նապոլիից» ձեռք է բերել Նաթանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
22:16 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն առաջին րոպեին գոլ խփեց, Չեռնոգորիան պատասխանեց

21:58 / 09.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ եզրափակիչում է

21:35 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Այթ-Նուրին` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
21:14 / 09.06.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Հայաստանի սամբիստները ևս 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթում

20:50 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Չեռնոգորիա - Հայաստան. մեկնարկային կազմերը

20:36 / 09.06.2025 • Ֆուտբոլ

9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Պաշտոնական
20:20 / 09.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Թենիսի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դևիսի գավաթին

19:54 / 09.06.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկոն» և Կլեման Լանգլեն պայմանագիր են կնքել

Պաշտոնական
19:40 / 09.06.2025 • Ֆուտբոլ

«Ես կսպանեմ քո ամուսնուն, եթե նրան փողոցում տեսնեմ». Մորատայի կինը սպառնալիքներ է ստացել

19:09 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գևորգ Տարախչյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
18:35 / 09.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Երեք մասնագետ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

18:09 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Քրիստիան Կիվուն` «Ինտերի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
17:54 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Օսիմհենը մերժել է «Ալ Հիլալի» հերթական առաջարկը

17:12 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Ալոնսոյի գլխավորությամբ

16:49 / 09.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ալկարասը կատարյալ ու անհավատալի ճշգրտությամբ կրկնել է Նադալի ցուցանիշը

16:18 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռայան Շերկին կտեղափոխվի «Ման. Սիթի»

15:50 / 09.06.2025 • Ֆուտբոլ

As. Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

15:13 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» հույն նորեկ ունի

Պաշտոնական
14:47 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Goal. «Բրեշիան» կարող է սնանկ ճանաչվել ու սիրողական ակումբի կարգավիճակ ստանալ

14:21 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ալսեուսն ու Միմիտոն հեռացել են «Փյունիկից»

Պաշտոնական
13:40 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը հեռացել է ու չի ծափահարել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին

13:15 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Պորտուգալիա - Իսպանիա եզրափակիչի ժամանակ երկրպագու է մահացել

12:39 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ուրարտուից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
12:04 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես կգա «Սևան» մարզաշապիկով

11:46 / 09.06.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
NBA. «Օքլահոման» հաղթել է «Փեյսերսին» ու հավասարեցրել եզրափակիչի հաշիվը

11:08 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալը» Մաստանտուոնոյի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել

10:36 / 09.06.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկային

10:10 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Չեռնոգորիա - Հայաստան և այլ հանդիպումներ. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

01:48 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պորտուգալիան` Ազգերի լիգայի հաղթող

00:52 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Պորտուգալիա - Իսպանիա հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

00:18 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լևանդովսկին գլխավոր մարզչի պատճառով դադարեցնում է ելույթները հավաքականում

Պաշտոնական
23:49 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 հավաքականն ընկերական խաղում պարտվեց Մոլդովային

23:15 / 08.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ալկարասը հաղթեց Սիներին «Ռոլան Գարոսի» պատմության մեջ ամենաերկարատև եզրափակիչում

22:49 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ

22:09 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վրաստանի հավաքականն ընկերական խաղում բաց թողեց հաղթանակը

21:48 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Պորտուգալիա - Իսպանիա. Մեկնարկային կազմերը

21:20 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռեյնդերսը բուժզննում է անցել «Ման. Սիթիի» համար

20:55 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սուսոն 15 տարի անց վերադարձել է հարազատ ակումբ

Պաշտոնական
20:24 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Բորուսիան» համաձայնեցրել է Ջոբ Բելինգհեմի տրանսֆերը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ