Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Լաս Պալմասի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի խաղում (4-1) դուբլ գրանցելուց հետո՝ հետխաղյա մեկնաբանության ժամանակ, նշել է, որ հարմարվել է թիմին։
«Այժմ ես հարմարվել եմ թիմին և կարող եմ խաղալ ինչպես ցանկանում եմ։ Դա վերաբերում է ինչպես թիմային, այնպես էլ անհատական խաղին։ Սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2-5) հետո երկրպագուները գոհ չէին, քանի որ երբ խաղում ես «Ռեալում», պետք է հաղթես յուրաքանչյուր խաղում»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։
25-ամյա Մբապեն նախորդ տարվա ամռանն է տեղափոխվել «Արքայական ակումբ» և 29 խաղում խփել է 17 գոլ, կատարել 3 ասիստ։


