Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վստահեցրել է, որ լիովին հարմարվել է իսպանական թիմին։
«Իմ գալով՝ թիմում շատ բան է փոխվել։ Ինչպես մարզիչն ասաց, ես ինձ հիանալի եմ զգում, և խաղադաշտում նկատելի է, որ մենք շատ ավելի լավ ենք իրար հասկանում։
Ես կարող եմ շատ ավելին անել: Վերջին հանդիպումներում շատ ավելի լավ եմ հանդես գալիս։
«Աթլետիկի» դեմ խաղում վրիպեցի 11-մետրանոցից, հետո հասկացա, որ պետք է ամեն ինչ տամ այս մարզաշապիկի համար»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 14 գոլի և չորս ասիստի հեղինակ։