Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն խոսել է Պորտուգալիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի դիմակայության և մրցակցի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Մեծ պատիվ է խաղալ նրա դեմ, բոլորը գիտեն, թե որքան եմ հիանում Ռոնալդուով։ Մենք միշտ կապի մեջ ենք։ Նա կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղվա խաղում:
Ես նախանձո՞ւմ եմ Ռոնալդուին. պետք է հասկանալ, որ Կրիշտիանուին շատ են գնահատում, նա յուրահատուկ խաղացող է, և նրա ձեռքբերումները խոսում են դրա մասին։ Միայն հարգանք կա նրա հանդեպ:
Ուզում եմ գնալ իմ ճանապարհով։ Հուսով եմ, որ «Ռեալում» մեծ էջ կգրեմ, բայց դա այլ կերպ կլինի»,- 25-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Ֆրանսիա խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին Համբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Իսպանիա - Գերմանիա դիմակայության ուժեղագույնին: