Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բարձր է գնահատել ՊՍԺ-ում իր թիմակից Լիոնել Մեսիի խաղը, որը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Բրյուգեի» դեմ խաղում (4-1):
«Լիոնել Մեսիի հետ հեշտ է խաղալը, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ընդամենը մի քանի որ առաջ նա ստացավ «Ոսկե գնդակը»։
«Բրյուգեի» դեմ խաղում Մեսին երկու գոլի հեղինակ դարձավ, նա երջանիկ է։ Հուսով եմ՝ Լեոն մեզ կօգնի ապագայում»,- ասել է Մբապեն։