Logo

Մբապե. «Պարզվեց` Մեսին նորմալ մարդ է»

14:24 / 13.10.2025• Ֆուտբոլ
null

Կիլիան Մբապեն խոսել է Լիոնել Մեսիի մասին, հայտնում է As-ը։

«Անմիջապես Մեսիին ես հիշում, երբ լսում ես «ֆուտբոլիստներ, որոնք պատմություն են կերտել» նախադասությունը։

Նա առօրյա կյանքում սովորական տղա է։ Երբ դու հայտնի ես, բազմաթիվ պիտակներ են քեզ բաժին հասնում։ Պարզվեց` Մեսին նորմալ մարդ է, որը բոլորի հանդեպ հարգանքով է, իսկ որպես ֆուտբոլիստ՝ նա շատ յուրահատուկ է։

Երբ թիմում ունես Մեսիի նման ֆուտբոլիստ և դավանում ես հարձակողական ոճ, պետք է վայելես, թե ինչ է նա անում գնդակով։ Նրա կողքին խաղալն ինձ օգնել է ավելի լավ հասկանալ խաղը։

Կարծում էի, թե կարող եմ խաղալ Մեսիի դեմ, ոչ թե նրա հետ, բայց դա տեղի ունեցավ, ինչն անչափ յուրահատուկ էր։ Շատ երախտապարտ եմ նրան»,- ասել է Մբապեն։

Ֆրանսիացի հարձակվողն ու Մեսին 2021-2023թթ. մասին հանդես են եկել «Պարի Սեն-Ժերմենում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ