Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0-1):
«Չպետք է մոռանանք, թե ինչ տեղի ունեցավ հանդիպման վերջում: Մենք զիջեցինք, բայց հասկացանք, որ կարող ենք խնդիրներ ստեղծել մրցակցի համար: Պատասխան հանդիպմանը խաղադաշտ ենք դուրս գալու հաջորդ փուլ անցնելու տրամադրվածությամբ:
Իրավիճակն անկանխատեսելի էր, իսկ խաղադաշտ մտնելս ծրագրված չէր, բայց ես ցանկանում էի օգնել թիմակիցներիս: Մենք օրուգիշեր աշխատել ենք:
Մեզ համար կարևոր է, որ պատասխան խաղին բոլորն առողջ լինեն, լավ սնված և քնած լինեն: Երբ մենք ամբողջական կազմով խաղում ենք հարձակողական ֆուտբոլ, մրցակիցն անհարմարություններ է զգում: Ես տեսա, որ քամբեքի համար կան հնարավորություններ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած խաղում Մբապեն փոխարինման էր դուրս եկել 57-րդ րոպեին, երբ հաշիվը 0-1 էր։ Դա 24-ամյա հարձակվողի առաջին խաղն էր վնասվածքից ապաքինվելուց հետո։
Ֆրանսիայի ու Գերմանիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում:


