«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է իր՝ մադրիդյան ակումբի բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի ցուցանիշը գերազանցելը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մբապեն «Արքայական ակումբի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում հատել է 30 գոլի շեմը: Ռոնալդոն «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում խփել էր 30 գոլ:
«Ռոնալդոն և Ռոնալդուն լեգենդներ են, որոնք սահմանել են դարաշրջան: Կարևոր ցուցանիշ է, բայց դրանք թվեր են: Եթե ես ավելի շատ գոլ եմ խփել, քան նրանք, դա չի նշանակում, որ ես նրանցից մեծ ֆուտբոլիստ եմ. պարզապես իմ առաջին մրցաշրջանն ավելի լավ է ընթանում»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:


