Globe Soccer Awards-ը հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» հեղինակավոր մրցանակի 15 հավակնորդների անվանացանկը:
2025 թվականին մրցանակին հավակնում են Ուսման Դեմբելեն, Դեզիրե Դուեն, Աշրաֆ Հաքիմին, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը, Էռլինգ Հոլանդը, Մոհամեդ Սալահը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Լամին Յամալը, Պեդրին և Քոուլ Պալմերը:
Նախորդ տարի մրցանակը հաղթել է Վինիսիուս Ժունիորը, իսկ այս տարվա մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 28-ին:


