Logo

Մբապեի դուբլն ու «Ռեալի» 6-րդ անընդմեջ հաղթանակը

01:23 / 24.09.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Լևանտեին»։

«Արքայական ակումբից» դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Վինիսիուսն ու Ֆրանկո Մաստանտուոնոն։ Արգենտինացին «Ռեալում» խփեց առաջին գոլը։

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթել է նոր մրցաշրջանի բոլոր 6 խաղերը և առաջին տեղում է։ «Լևանտեն» 4 միավորով 16-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 6-րդ տուր

«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»` 1-4

Էթա Յոնգ, 54 - Վինիսիուս, 28, Ֆրանկո Մաստանտուոնո, 38, Կիլիան Մբապե, 63 (11մ), 66

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ