Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Հռոմի «Լացիոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուդինեզեի» դեմ խաղում:
61-րդ րոպեին միակ գոլը խփեց իտալացի ռմբարկու Չիրո Իմոբիլեն՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
36 խաղից հետո «Լացիոն» 68 միավորով երրորդն է և 2 միավորով գերազանցում է չորրորդ տեղում գտնվող Միլանի «Ինտերին», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Ուդինեզեն» ունի 46 միավոր ու 12-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ուդինեզե» - «Լացիո»՝ 0-1 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 60 (11մ)