Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում հյուրընկալվեց «Վիլյառեալին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Արքայական ակումբից» դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
Գործող չեմպիոնը 60 միավորով առաջին տեղում է, երեք միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային», չորս միավորով` լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Աթլետիկոյին»: Այս տուրում «Բարսելոնան» Մադրիդում կմրցի «Աթլետիկոյի» դեմ: «Վիլյառեալը» 44 միավորով մնաց 5-րդ տեղում:
Իսպանիայի Լա լիգա, 28-րդ տուր
«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»` 1-2 (տեսանյութ)
Խուան Ֆոյթ, 7 - Կիլիան Մբապե, 17, 23


