Logo

Մբապեի գրառումը հույս է ներշնչել երկրպագուներին

16:48 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն սոցցանցերում գրառում է կատարել և հույս է ներշնչել երկրպագուներին:

«Առանց ռիսկի հաղթանակ չի լինում»,- հրապարակած լուսանկարի տակ գրել է 25-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում (1-0) Մբապեն քթի կոտրվածք էր ստացել:

Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալի» նորեկը բաց կթողնի խմբային փուլի մնացած երկու հանդիպումները, իսկ եռագույնների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել էր, որ թիմի ավագը վիրահատության կարիք ունի:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Kylian Mbappé (@k.mbappe)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ