Logo

Մբապեի գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթանակով մեկնարկեց Լա լիգայում

00:59 / 20.08.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։

«Արքայական ակումբի» հաղթական ու հանդիպման միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին աչքի ընկնելով 11-մետրանոցից։

«Լոս Բլանկոսը» նոր գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի օրոք անցկացրեց առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշեց թիմի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն։

«Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Իսպանիայի Լա լիգա, առաջին տուր

«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»` 1-0

Կիլիան Մբապե, 51 (11մ)

Հեռացում` Աբել Բրետոնես, 90+4 («Օսասունա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ