Logo

Մբապեի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Ռեալին»

01:55 / 26.01.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում հյուրընկալվեց «Վալյադոլիդին» և հաղթեց 3-0 հաշվով:

Հեթ-տրիկ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը բոլոր մրցաշարերում վերջին 5 խաղում 8 գոլ է խփել: Կիլիանի համար այս հեթ-տրիկն առաջինն է «Արքայական ակումբի» մարզաշապիկով:

Իսպանիայի չեմպիոնը 49 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: «Վալյադոլիդը» 15 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Իսպանիայի Լա լիգա, 21-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ»` 0-3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 30, 57, 90+1 (11մ)

Հեռացում` Մարիո Մարտին, 90 («Վալյադոլիդ»)

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ