Logo

Մբապեի շնորհանդեսը հնարավոր է տեղափոխվի օգոստոս

12:13 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալում» շնորհանդեսը կարող է հետաձգվել, հայտնում է AS-ը:

«Արքայական ակումբն» օրացույցի հետ կապված խնդիրների է բախվել և չի կողմնորոշվում, թե երբ կարելի է ներկայացնել ֆուտբոլիստին, որի տրանսֆերի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Մադրիդյան գրանդը 25-ամյա ռմբարկուի շնորհանդեսը նախապես ծրագրել էր մրցաշրջանի ավարտից հետո, բայց Եվրո-2024-ից առաջ: Սակայն «Ռեալն» Իսպանիայի Լա լիգան ավարտելու է մեկ շաբաթ ուշ, քան ՊՍԺ-ն, հնարավոր է դրան գումարվի նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իսպանական ակումբի ղեկավարությունը հավանաբար շնորհանդեսը կտեղափոխի օգոստոս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիլիան Մբապեն խոստացել էր իր ապագայի մասին խոսել միայն Եվրո-2024-ից հետո: Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ