Logo

Մբապեի տպավորիչ ցուցանիշը

21:48 / 27.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երկրորդ ամենաարագ հեթ-տրիկն է գրանցել, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիացին հունական «Օլիմպիակոսի» դեմ Լիգայի փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում 3 գոլ էր խփել 7 րոպեում` 22-րդ, 24-րդ և 29-րդ րոպեներին: Մբապեն 59-րդ րոպեին էլ 4-րդ գոլն էր խփել` գրանցելոով պոկեր: «Ռեալը» հաղթել էր 4-3 հաշվով:

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը 2022 թվականին շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ արտագնա խաղում գրանցել էր անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: Եգիպտոսցին 3 գոլ էր խփել 5 րոպեում` դարպասի գրավմամբ աչքի ընկնելով 76-րդ, 80-րդ և 81-րդ րոպեներին: Անգլիական գրանդն այդ խաղում հաղթել էր 7-1 հաշվով:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ