Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով չի խաղա երեք շաբաթ։ Ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆրանսիացին բաց կթողնի «Թուլուզի», «Մարսելի», «Մոնակոյի», «Լիլի» հետ Լիգա 1-ի հանդիպումներն ու Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը:
Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտնել էր, որ Ֆրանսիայի հավաքականի առաջատարի վնասվածքը դժվար թե լուրջ լինի:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն վնասվածքը ստացել էր «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում (3-1):
ՊՍԺ - «Բավարիա» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 14-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում:


