Logo

Մբապեն 2025թ. գլխավոր ռմբարկուն է

13:26 / 31.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականն ավարտել է ակումբային մակարդակում 59 խաղում խփած 59 գոլով: Այդ ցուցանիշով նա լավագույնն է եվրոպական թոփ-5 ազգային առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում:

Դրանից բացի, Կիլիան Մբապեն կրկնել է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ մեկ մրցաշրջանում գոլերի քանակով արդյունավետության ռեկորդը, որը պատկանում էր «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին ռեկորդը սահմանել էր 2013 թվականին՝ տարվա ընթացքում խփելով 59 գոլ:

Կիլիան Մբապեն «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2024 թվականից: Մինչև այժմ նա մասնակցել է 83 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 73 գոլով ու 10 գոլային փոխանցումով:

Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ