Logo

Մբապեն ավելացված ժամանակում հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

02:03 / 29.12.2022• Վիդեո
ՊՍԺ-Ստրասբուր

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Կատարում կայացած աշխարհի առաջնությունով պայմանավորված ակումբային դադարից հետո ծանր հաղթանակով վերսկսեց ելույթները Լիգա 1-ում։

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում փարիզցիներն ընդունեցին «Ստրասբուրին» և հաղթանակ կորզեցին ավելացված ժամանակում՝ 2-1:

14-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո հաշիվը բացեց նրա հայրենակից Մարկինյոսը: 51-րդ րոպեին բրազիլացի պաշտպանն արդեն գրավեց սեփական դարպասը՝ 1-1։ 

61-րդ և 62-րդ րոպեներին Նեյմարը ստացավ երկու դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից: 30-ամյա ֆուտբոլիստը երկրորդ դեղին քարտը ստացավ սիմուլյացիայի համար:

Սակայն դա ՊՍԺ-ին չխանգարեց 3 միավոր վաստակել այս խաղում։ Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից դիպուկ գտնվեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և հաղթանակ պարգևեց փարիզյան ակումբին:

ՊՍԺ-ն 16 խաղից հետո 44 միավորով շարունակում է մնալ Ֆրանսիայի առաջնության առաջատարը և 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Ստրասբուրը» 11 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Լիգա 1, 16-րդ տուր

ՊՍԺ - «Ստրասբուր»՝ 2-1 (տեսանյութ)

Մարկինյոս, 14, Կիլիան Մբապե, 90+6 (11մ․) - Մարկինյոս, 51 (ինքնագոլ)

Հեռացում՝ Նեյմար, 62 (ՊՍԺ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ