Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շատ մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալի» կազմում շարունակելուն։
Relevo-ն գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը, բացի «Արքայական ակումբից, կարիերան շարունակելու որևէ այլ տարբերակ չի դիտարկում։
Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ ֆրանսիացի հարձակվողը մինչև 2029 թ. պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ. այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հուլիսի 1-ից։ Մբապեն լինելու է «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Մբապեն որոշել է գործող պայմանագրի ավարտից հետո 2024 թ. ամռանը հեռանալ «Պարի Սեն-Ժերմենից»։ Նա արդեն իր որոշման մասին հայտնել է փարիզյան ակումբի ղեկավարությանը։

.jpg)
