Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում չի խաղա հարձակման ձախ եզրում:
AS-ի տեղեկություններով, «Արքայական ակումբում» բարձր են գնահատում բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ու նրան համարում են անձեռնմխելի խաղացող:
Ֆրանսիայի հավաքականի ավագը կարող է խաղադաշտ դուրս գալ ենթահարձակվողի, կենտրոնական հարձակվողի կամ աջ վինգերի դիրքում:
Հիշեցնենք, որ Վինիսիուսը երկարաձգել է մադրիդյան գրանդի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Բրազիլացու հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո:


