Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել ընդհանուր խմբի մարզումը, հայտնում է L'Equipe-ը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի 23-այա ֆուտբոլիստը Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Լեհաստանի հավաքականի դեմ խաղից (3-1) հետո մարզասրահում վերականգնողական փուլ է անցնում:
Աշխարհի գործող չեմպիոնները դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմրցեն Անգլիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Մբապեն ԱԱ-2022-ում մասնակցել է չորս հանդիպման, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նա միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։


