Կիլիան Մբապեն Mahou ամսագրի կողմից ճանաչվել է Մադրիդի «Ռեալի»` սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հիանալի է կրկին ճանաչվել ամսվա լավագույն խաղացող։ Մենք շատ խաղերում ենք հաղթել և շատ գոլեր ենք խփել։ Շարունակում ենք մեր ուղին և շատ գոհ ենք մեր ելույթներից։ Հուսով ենք շարունակել այս ոգով»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:
Մբապեն սեպտեմբերին իսպանական գրանդի կազմում 6 խաղում խփել էր 10 գոլ: Ֆրանսիացի հարձակվողն օգոստոսին ևս լավագույնն էր ճանաչվել «Ռեալում»:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 12 խաղի, խփել 15 գոլ և կատարել 2 ասիստ:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


