Logo

Մբապեն ֆինանսական պահանջներ է ներկայացրել «Ռեալին»

14:17 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Հատնի է դարձել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալին» ներկայացրած ֆինանսական պահանջների ցանկը, տեղեկացնում է Cadena SER-ը:

25-ամյա գերաստղը ցանկանում է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և տարեկան մաքուր 50 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում:

Ֆրանսիացին ցանկանում է նաև 120 միլիոն եվրոյի բոնուս ստանալ «Արքայական ակումբից» և էլի տարբեր բոնուսներ՝ իմիջային իրավունքների համար:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբում Մբապեն տարեկան ստանում է 72 միլիոն եվրո աշխատավարձ, ևս 130 միլիոն նա վաստակում է տարբեր բոնուսներից, իսկ 80 միլիոն եվրո՝ հավատարմության համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ