Logo

Մբապեն` Ֆլորենտինո Պերեսի մասին

19:48 / 17.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն խոսել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին։

«Ֆլորենտինոն շատ կարևոր մարդ է ինձ համար։ Նա առաջին իսկ օրվանից աջակցել է ընտանիքիս և ինձ։ Ի սրտե շնորհակալ եմ նրան։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի նա գոհ լինի իմ խաղից։ Պերեսն աշխարհի լավագույն նախագահն է։

Մենք եղբայրներով դիտել ենք «Ռեալի» բոլոր խաղերը։ Այժմ եկել է իմ պահը, և ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ։ Միշտ վստահ եմ եղել, որ կհասնեմ դրան»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է As-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆրանսիացի հարձակվողը հուլիսի 16-ին մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել իսպանական գրանդի հետ։ Նա «Ռեալին» միացել է անվճար, քանի որ ազատ գործակալի կարգավիճակում է հեռացել Փարիզի ՊՍԺ-ից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ