Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում խփած գոլերով ակումբի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների շրջանում բարձրացել է երկրորդ տեղ, հաղորդում է Stats Foot-ը:
Մբապեն 34 գոլ է խփել` շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին և Ռուդ վան Նիստելռոյին: Պորտուգալացին ու նիդերլանդցին իրենց նորամուտի մրցաշրջաններում 33-ական գոլ են խփել:
Առաջատարը չիլիացի Իվան Զամորանոն է, որը 1992/1993 մրցաշրջանում 37 գոլ է գրանցել իր անվան դիմաց:
Հիշեցնենք, որ Մբապեն 34-րդ գոլը խփել է տուգանային հարվածով «Բարսելոնայի» դեմ Արքայական գավաթի եզրափակիչում: «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ է կորզել «Ռեալից»` հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:
Joueurs ayant inscrit le plus de buts lors de sa 1ère saison avec le Real Madrid en compétition officielle :
— Stats Foot (@Statsdufoot) April 26, 2025
37- 🇨🇱 Ivan Zamorano 1992/93
34 - 🇫🇷 KYLIAN MBAPPE en 2024/25
33- 🇳🇱 Ruud Van Nistelrooy en 2006/07
33- 🇵🇹 Cristiano Ronaldo en 2009/10 #BarcaRealMadrid


