Logo

Մբապեն գնել է Պելեի դիմանկարը

17:36 / 18.05.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մայիսի 16-ին մասնակցել է Artcurial ընկերության և փարիզյան ակումբի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին, գրում է Le Parisien-ը։

Աճուրդի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը 520 հազար եվրոյով գնել է Պելեի «Արքա» դիմանկարը։

Դիմանկարն ունեցել է նախնական 5000 եվրո արժեքը։ Աճուրդի ժամանակ 300 հազար եվրոյից սկսած նկարի համար պայքարում էին միայն Մբապեն ու «Պարի Սեն-Ժերմենում» նրա խաղընկեր, մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։

Դիմանկարը նկարել է Hopare կեղծանուն ունեցող ունեցող նկարիչը։ Կտավն ունի 200х150 չափը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ