Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գրառում է արել աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:
«Ֆուտբոլի արքան հեռացավ մեզնից, բայց նրա ժառանգությունը երբեք չի մոռացվի: Հանգչի՛ր խաղաղությամբ, Արքա՛»,- գրել է 24-ամյա ֆրանսիացի ռմբարկուն:

Պելեն մահացել է 82 տարեկանում: Նախորդ տարի լեգենդար ֆուտբոլիստը ենթարկվել էր հաստ աղիքի քաղցկեղի վիրահատության: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բրազիլացին քաղցկեղ ունի նաև աղիքներում, լյարդում և թոքերում:
Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 1958-ին (Շվեդիա), 1962-ին (Չիլի) և 1970-ին (Մեքսիկա):


